«Աղետի գոտի» արտահայտությունը բացասական ազդեցություն է թողնում բնակչության գիտակցության վրա

PanARMENIAN.Net - «1988թ. երկրաշարժից հետո մնացած փլատակները մշտապես հիշեցնում են անցյալի ողբերգության մասին, ինչը բացասաբար է անդրադառնում մարդկանց հոգեբանության վրա»,- դեկտեմբերի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է Կարինե Նալչաջյանը: Նա նշել է, որ «Աղետի գոտի» արտահայտությունը բացասական ազդեցություն է թողել բնակչության գիտակցության վրա:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե անդրադարձել է արդյոք ողբերգական իրադարձությունը տուժածների, ինչպես նաև հաջորդ սերնդի մտածելակերպի վրա, Նալչաջյանը պատասխանել է. «Անկասկած, բոլոր վերապրածների մոտ այն անջնջելի հետք է թողնում: Իսկ երկրաշարժից հետո ծնված երեխաներին կարելի է անվանել երկրաշարժի սերունդ»:

Նալչաջյանը նշել է, որ տուժածներին ավելի դյուրին է միասին վերապրել ողբերգությունը: «Նմանատիպ ճակատագիր ունեցող մարդիկ գերադասում են միմյանց հետ շփվել, ինչը ևս սթրեսը հաղթահարելու մի ճանապարհ է»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---