Ռյազանում պատարագ է մատուցվել ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

Ռյազանում պատարագ է մատուցվել ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

PanARMENIAN.Net - Ռյազանում պատարագ է մատուցվել ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի: Բորիսոգլեբսկի տաճարում հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչները, նրանց թվում կային նաև Սպիտակի իրադարձությունների ականատեսներ:

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22 տարին: 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրեթե երկրի երեսից վերացրեց Սպիտակ և Լենինական քաղաքները: Մահացավ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը վիրավորվեց, շատերը ողջ կյանքում հաշմանդամ մնացին, անօթևան մնաց 530 հազար մարդ:

Նալբանդ գյուղը, Սպիտակն ամբողջությամբ ավերվել էին, Գյումրի քաղաքի շենքերի 80 տոկոսը քանդվել էր: Սպիտակի երկրաշարժը մտնում է աշխարհի ամենախոշոր աղետների թվի մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---