Երևանի բնապահպանական խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ծաղկում է կոմերցիոն ճարտարապետությունը

Երևանի բնապահպանական խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ծաղկում է կոմերցիոն ճարտարապետությունը

PanARMENIAN.Net - «Երևանի բնապահպանական խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ծաղկում է կոմերցիոն ճարտարապետությունը»,-դեկտեմբերի 7-ին Երևանում կայացած «Մայրաքաղաքների բնապահպանությունը. մեգապոլիսների խնդիրները» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարել է բնապահպան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա, Հայաստանի մայրաքաղաքի պատկերը խեղել է «կետային» կառուցապատումը: «Երևանում ակտիվ քաղաքաշինություն է ընթանում կանաչ տարածքների և բակերի հաշվին»,-ասել է Դանիելյանը:

Նա հավելել է, որ «իրավիճակի բարելավման համար փոփոխություններ են հարկավոր երկու մակարդակներում. մտածելակերպի և քաղաքական կամքի փոփոխության առումով»:

Իր հերթին ՄՊՀ կենսաբանական համալսարանի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Քավթարաձեն նշել է, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Երևանը իսկական մասնագետների պակաս են զգում: «Շատ հաճախ ժամանակակից ճարտարապետները գծում են նախագիծը, նույնիսկ չլինելով այն տեղանքում, որտեղ նախատեսվում է կառուցապատումը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---