Երևանում իրականացվում են ցայտաղբյուրների ձմռան նախապատրաստական աշխատանքներ

PanARMENIAN.Net - Վերահաս ցուրտ եղանակների հետ կապված կանխարգելիչ նկատառումներով իրականացվում են մայրաքաղաքում գործող ցայտաղբյուրների ձմռան նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնում է «Երևան Ջուր» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Այս կապակցությամբ ընկերությունն ակնկալում է բնակչության օգնությունն ու աջակցությունը, ինչպես նաև կոչ է անում հիմնարկ-ձեռնարկություններին, համատիրություններին և անհատ քաղաքացիներին, ձեռնարկել միջոցներ սեփական նախաձեռնությամբ կառուցված ցայտաղբյուրների պահպանությունն ապահովելու նպատակով, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---