Բրիտանական հրատարակչությունը հրաժարվում է իր հանրագիտարանում ուղղել Հայաստանի մասին խեղաթյուրված տեղեկատվությունը 8 դեկտեմբերի 2010 - 20:23 AMT PanARMENIAN.Net - «Հանրագիտարանային կեղծիքների դեմ» նախաձեռնող խումբը նամակ է ուղղել բրիտանական «Մաքմիլանին» և ռուսական «Մախաոնին»` պահանջելով ուղղել Հայաստանի մասին թյուր տեղեկատվությունը, որը թույլ է տրվել «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարանում»: «Մենք նամակ ենք ուղղել երկու հրատարակչություններին, սակայն ստացված պատասխանները մեզ չեն բավարերել»,- դեկտեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «Անկախ» օրաթերթի թղթակից, «Հանրագիտարանային կեղծիքների դեմ» նախաձեռնող խմբի համակարգող Անի Գասպարյանը: Նա նշել է, որ «Մաքմիլան» հրատարակչության նամակում ասվել է, որ «հանրագիտարան հրատարակելը բարդ աշխատանք է, և երբեմն լինում են սխալներ և անճշտություններ, և բայց սա այն դեպքը չէ, ուստի մենք ոչինչ չենք փոխի»: 2003-ին բրիտանական «Մաքմիլան» հրատարակչությունը հրատարակել է «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարան», որում տեղ է գտել տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանում «հայերենից բացի պետական լեզու է համարվում նաև ադրբեջաներենը», երկրորդ հերթին, «երկրում գործում է Հայ առաքելական եկեղեցի և շիա իսլամ», երրորդ, 1991-ից սկսած Հայաստանը հակամարտում է Ադրբեջանի հետ ԼՂ պատճառով, որը «հայաբնակ ադրբեջանական տարածք է»: Այս հանրագիտարանը այդ սխալներով հանդերձ թարգմանել է ռուսական «Մախաոն» հրատարակչությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |