Հայաստանում փակել են «ԱԼՄ» հեռուստաալիքը

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) որոշմամբ թվային հեռարձակման լիցենզիա չեն ստացել «ԱԼՄ» և «A1+» հեռուստաալիքները, վերջինը եթերից զրկվել է 2002-ի ապրիլին: Մրցույթի արդյունքներով, «A1+»-ը, որը ընդամենը 2 միավոր է ստացել հանձնաժողովի միայն մեկ անդամից, պարտվել է «Armnews» հեռուստաընկերությանը (44 միավոր), իսկ «ԱԼՄ»-ն իր հերթին հեռարձակման իրավունքը զիջել է «Երևան» հեռուստաալիքին 8 միավորի տարբերությամբ: ՀՌԱՀ կազմի մեջ մտնում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադևոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը և Կորյուն Առաքելյանը: Ինչպես ասել է մամլո ասուլիսում ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը, «A1+» հեռուստաալիքը հեռարձակման իրավունք չի ստացել, քանի որ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---