Վարդան Դևրիկյան. Այսօրվա դրությամբ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը արտագաղթն է27 դեկտեմբերի 2010 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն արտագաղթն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա, վերջին տարիներին արտագաղթն աճել է: Նա նշել է, որ երկրից ավելի շատ է սկսել արտագաղթել երիտասարդությունը: Իր հերթին Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն անդրադարձել է վերջին կադրային փոփոխություններին ՀՀ կառավարությունում՝ ասելով, որ լավ կլիներ, եթե պաշտոնյաները հեռացվեին աշխատանքից ոչ թե ինչ-որ մեկին ծեծի ենթարկելու, այլ վատ աշխատանքի համար: Իր հերթին ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը, ամփոփելով 2010թ. արդյունքները, կարևորել է այն, որ Հայաստանում կասեցվեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Առաքելյանն ասել է, որ դա կապված է սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, մասնավորապես մարզերում ու գյուղերում: Ըստ նրա, 2011թ. ՀՀ ղեկավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի մարզերին: Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը չի կորցրել զարգացման ներուժը: Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Ալավերդյանն ասել է, որ այդ հարցում նա լավատես է: «Հեռանում են լավերը, մնում են՝ լավագույնները»,-ասել է նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |