Բակո Սահակյան. Գյուղական բնակավայրերի շենացումն Արցախի զարգացման առանցքային ուղղություններից մեկն է28 դեկտեմբերի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղ և մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը ծանոթացել է նաև գյուղի նորակառույց գյուղապետարանի աշխատանքային պայմաններին: Երկրի ղեկավարը կարևորել է գյուղական բնակավայրերի շենացումը՝ այն համարելով Արցախի զարգացման առանցքային ուղղություններից մեկը: Նախագահին ուղեկցում էին կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահ ի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» |