Երևանում կհիմնվի հայ-իրանական բարեկամության այգի

Երևանում կհիմնվի հայ-իրանական բարեկամության այգի

PanARMENIAN.Net - Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի միջև: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պատմամշակութային հարուստ անցյալ ունեն, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի նպատակային դարձնել Երևանի և Իրանի քաղաքների միջև գործնական հարաբերություններն ու դրանց զարգացումը:

Երևանի քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: Կարեն Կարապետյանը կարևորեց Երևանում հայ-իրանական բարեկամության այգու հիմնումը, բնապահպանության և տրանսպորտի ոլորտներում ծրագրերի իրականացումը:

«Երևանում երթևեկության կառավարման կարգավորման նպատակով առաջնային ենք համարում նաև մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսների ներկրումը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---