Երևանում տեղի է ունեցել շոտլանդական «հագիս» ուտեստի պաշտոնական հանձնումը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին20 հունվարի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Երևանում Հայաստանի Ժողովրդական արվեստի թագարանում տեղի է ունեցել «հագիս» ուտեստի պաշտոնական հանձնումը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Ուտեստը հանդիսանում է շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված՝ «Բըրնսի ընթրիք» բարեգործական երեկոյի անբաժան մասը: Ընթրիքը տեղի կունենա հունվարի 22-ին: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Բամբիռ» խմբի երաժշտության ներքո, որը ներկայացրել է մի քանի նոր երգեր իր նոր «Armenian Scotch» ալբոմից` Բըրնսի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա: «Ռոբերտ Բըրնսին սիրում են ողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում: «Բըրնսի ընթրիքը» միայն տոն չէ: Երեկոյի ընթացքում բարեգործական նպատակներով գումար է հավաքվում»,- ասել է Չարլզ Լոնսդեյլը և հավելել, որ «հագիսն» այդ տոնի անբաժանելի մասն է, և այն պատրաստելու համար Մեծ Բրիտանիայից հատուկ Հայաստան է ժամանել խոհարար Ջոն Դևիդսը, ինչպես նաև պարկապզուկահար Թոմին: «Բըրնսի ընթրիքը» շոտլանդական ազգային տոն է, որը նշում են հունվարի վերջին աշխարհի շատ երկրներում: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Հայ-բրիտանական գործարար պալատը: Ըստ ավանդության, ոչխարի փորոտիքից պատրաստված «հագիսը» պատրաստավում է Շոտլանդիայում և հանձնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանին բարեգործական երեկոյից երկու օր առաջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |