Հայաստանը «Մաքուր զարգացման մեխանիզմի» նախագծերով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն եռյակի մեջ է մտել20 հունվարի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը «Մաքուր զարգացման մեխանիզմի» (Clean Development Mechanism - CDM) նախագծերով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն եռյակի մեջ է մտել: 2010 թվականի դեկտեմբերին Մեքսիկայում կլիմայական փոփոխությունների վերաբերյալ խորհրդաժողովում Հայաստանը Բրազիլիայի և Լուանդայի հետ մեկտեղ հավաստագիր ստացավ` որպես երկիր, որը լավագույն արդյունքների է հասել CDM իրականացման գործում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը: Նրա խոսքով` «Մաքուր զարգացման մեխանիզմի» նպատակը ջերմոցային գազերի համակենտրոնացման նվազեցումն է, ինչպես նաև տնտեսության զարգացումը, որը կայանում է զարգացող երկրներին ներդրումների տրամադրման մեջ, որպեսզի խթանվի արտադրության աճը: Ներդրումները տրամադրվում են զարգացած երկրների կողմից: «Մեր երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում CDM գործընթացներին մասնակցությանը: 2006 թվականին Բնապահպանության նախարարությունը լիազոր մարմին ճանաչվեց այդ հարցում: Սակայն նրան պետք է աջակցեն նաև Էկոնոմիկայի և Սոցիալական ապահովման նախարարությունները»,- ավելացրել է փոխնախարարը: Նա նշել է նաև, որ CDM խորհուրդն արդեն 5 նախագիծ է հաստատել Հայաստանի առնչությամբ, իսկ երկրի Էկոլոգիայի նախարարությունը 6 նախագիծ է հաստատել և հավանություն տվել 3-ին: Իրագործվող նախագծերը վերաբերում են Նուբարաշենի աղբանոցում բիոգազի հավաքմանը, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի օրգանական թափոնների հիման վրա երկրում բիոգազի արտադրության առաջին գործարանի գործարկմանը, փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացմանը և այլն: «Մաքուր զարգացման մեխանիզմը» (CDM) հիմնադրվել է Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի շրջանակներում: Այն թույլ է տալիս ջերմոցային գազերի արտանետման ծավալների նվազման ուղղությամբ նախագծեր իրականացնել այն երկրներում, որոնց համար արտանետման ծավալները սահմանված չեն Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ Շրջանակային կոնվենցիային (ՄԱԿ ԿՓՇԿ) կից Կիոտոյի արձանագրության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |