Վրաստանում ստորգետնյա ցնցումներն այսօր չեն զգացվել Հայաստանում

PanARMENIAN.Net - Վրաստանում հունվարի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ ինը ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնից, ստորգետնյա ցնցումները Հայաստանի տարածքում չեն զգացվել, քանի որ բավական թույլ են եղել: «Վրաստանի սեյսմոլոգների ներկայացրած տվյալների համաձայն, երկրաշարժից հետո աստիճանաբար մարող հզորության ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել»,- հաղորդել են ՀՀ ՍՊԱԿ-ից:

Հունվարի 19-ին` տեղական ժամանակով 13:17-ին, Վրաստանի Քութայիսի քաղաքից 19 կմ դեպի հարավ ընկած տարածքում Ռիխտերի սանդղակով 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---