Երևանում տեղի ունեցավ «Բըրնսի ընթրիք» բարեգործական երեկոն

Երևանում տեղի ունեցավ «Բըրնսի ընթրիք» բարեգործական երեկոն

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը և Երևանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպել են շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո` Բըրնսի ընթրիք:

Արդեն տասներեք տարի շարունակ Արմենիա-Մարիոթ հյուրանոցը հյուրընկալում է Բըրնսի ընթրիքը՝ հուսալով ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպել ներկաների համար, այլ նաև գումար հավաքագրել բարեգործական նպատակներով: Անցած տարիներին հանգանակված գումարներով մարզային ծննդատների համար ձեռք է բերվել $74,000 արժողության ժամանակակից սարքավորում (Project Nova կազմակերպության հետ համատեղ), վերականգնվել է երկու նորածինների տեսողությունը (Հայկական Ակնաբուժության նախագծի հետ համատեղ), աջակցություն է տրամադրվել Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամին, Զատիկ մանկատանը ստեղծվել է Ռոբերտ Բըրնսի անվան երիտասարդական կրթական կենտրոն:

Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ՝ «հագիս» պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Միջոցառումն ավարտվեց «Բամբիռ» հայկական ռոք խմբի և շոտլանդացի պարկապզուկահարի համատեղ համերգով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---