2011 թվականին ՀՀ կառավարությունը 69 մլն դրամ կհատկացնի անօթևանների կարիքների համար25 հունվարի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Սկսած 2006 թվականից Հայաստանում առանց որոշակի բնակության վայրի մարդկանց համար մեկ ժամանակավոր ապաստարան է գործում: Այսօրվա դրությամբ ապաստարանը կարող է 60 օրով ապահովել 60 անօթևանների»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է թիվ 1 ինտերնատ-տանն առընթեր անօթևան մարդկանց համար ժամանակավոր ապաստարանի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանը: Նրա խոսքով` ստեղծման պահից հաստատությունը սպասարկել է 1262 մարդու: «Առաջին հերթին մենք կարգի ենք բերում անօթևանի սանիտարաբժշկական վիճակը, նրան սոցիալական օգնություն ենք ցուցաբերում, ինչպես նաև զբաղվում ենք փաստաթղթերի տրամադրմամբ, եթե դրա կարիքը լինում է: Անօթևան մարդկանց սպասարկման համար ՀՀ կառավարությունը 2011 թվականին 69 մլն դրամ կհատկացնի` օրական մեկ անօթևանին 2500 դրամ հաշվարկով»,- նշել է Մարկոսյանը: Նա ավելացրել է նաև, որ հաստատության ջանքերով աշխատանքի է տեղավորվել 24 մարդ, 22-ը տուն են ուղարկվել: Առանց որոշակի բնակության վայրի մարդկանց մեջ գերակշռում են միջին տարիքի մարդիկ: Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեց մարդկանց հարցերով վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն իր հերթին նշել է, որ ևս մեկ ապաստարանի ստեղծման անհրաժեշտություն կա, քանի որ 60 տեղով մեկ նման ապաստարանը քիչ է, հատկապես ձմռանը: «Շատ մոտավոր հաշվարկներով առանց որոշակի բնակավայրի ավելի քան 100 մարդ կա, ընդ որում` նրանցից մոտ 50%-ը երկրի մարզերից են: Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, նույնպես մոտ 100 անօթևաններ կան, ուստի այնտեղ նույնպես հարկավոր է առնվազն մեկ ժամանակավոր ապաստարան կառուցել»,- ասել է նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |