125 տարի առաջ հունվարի 28-ին ծնվել է պետական, ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը

125 տարի առաջ հունվարի 28-ին ծնվել է պետական, ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը

PanARMENIAN.Net - 1886 թվականի հունվարի 28-ին Դոնի Նախիջևանում ծնվել է խորհրդային պետական, ռազմական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանը: 1903 թվականին ավարտել է Մոսկվայի Հայկական վարժարանը, 1906 թվականին` Մոսկվայի Լազարյան ինստիտուտը: 1912 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ է ստացել:

Մյասնիկյանը հայտնի է, որպես հայ ամենաականավոր մարքսիստներից ու հրապարակախոսներից մեկը: Մարքսիզմ-լենինիզմի տեսության, հեղափոխական շարժման պատմության և հայ գրականության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է:

Մյասնիկյանը բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին և այն «գորդյան հանգույց» է համարել, որի շուրջ բարդ կծիկի մեջ փաթաթվել են եվրոպական տերությունների շահերը: 1913 թվականի դեկտեմբերին «Հայկական հարց» խորագրով դասախոսություն է կարդացել Մոսկվայի Պոլիտեխնիկական թանգարանի դահլիճում:

Ալեքսանդր Մյասնիկյանը Խորհրդային Հայաստանի գործիչներից առաջինն էր, ով անդրադարձավ արտասահմանում հայկական քաղաքական կուսակցությունների գործունեությանը: Նա մասնակցել է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 4-5-ի նիստերին, որոնց ժամանակ ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ԽՍՀ կազմում ընդգրկելու մասին որոշումը. Մյասնիկյանն այդ որոշման դեմ է քվեարկել:

Մյասնիկյանի անունն է կրում Դոնի Ռոստովի մի փողոց, ինչպես նաև Մինսկի կենտրոնի հրապարակներից մեկն ու դրան հարակից փողոցը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---