Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը

Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր:

Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---