Հայաստանում ձևավորվել է ռուսաստանյան հայրենակիցների ՀՌՀԵՄ նոր կազմակերպություն

PanARMENIAN.Net - «Հայաստանի ռուսաստանյան հայրենակիցների երիտասարդական միություն» (ՀՌՀԵՄ) ներ կազմակերպության շնորհանդեսը տեղի ունեցավ Գիտության և մշակույթի ռուսական կենտջրոնում փետրվարի 7-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նոր կազմակերպության ակտիվիստներից Օլեգ Բարնաշևը, կազմակերպության նպատակը Ռուսաստանում հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների կապերի ամրապնդումն է Հայրենիքի հետ, ինչպես նաև Հայաստանում բնակվող ռուսաստանյան հայրենակիցների ներգրավումը ՌԴ-ում իրականացվող զանազան երիտասարդական նախագծերում:

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Զյուրյուկինն իր հերթին հույս հայտնեց, որ նոր կազմակերպությունը մեծ ուշադրություն կհատկացնի հայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, հայ-ռուսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից իրականացվող մշակութային, մարդասիրական ու նորարարական նախագծերին մասնակցությանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---