Հայաստանի գիտության ու կրթության նախարարությունը գիտելիքի կարևորության մասին սոցիալական գովազդի սցենարի մրցույթ է հայտարարել

Հայաստանի գիտության ու կրթության նախարարությունը գիտելիքի կարևորության մասին սոցիալական գովազդի սցենարի մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - Հայաստանի գիտության ու կրթության նախարարությունը գիտելիքի կարևորության մասին սոցիալական գովազդի սցենարի մրցույթ է հայտարարել, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ առանձին անհատներ:

Սցենարները կարելի է ներկայացնել նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչություն մինչև մարտի 25-ը:

Լավագույն սցենարների հեղինակները, ում սցենարներով գովազդային հոլովակներ կնկարահանվեն և կցուցադրվեն հեռուստատեսությամբ, կարժանանան մրցանակների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---