Սեյրան Օհանյան. ԼՂՀ ՊԲ զինծառայողը զոհվել է ծեծի ենթարկվելու արդյունքում 9 փետրվարի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Օրերս ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի արդյունքում զինծառայող զոհվեց, տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների հողի վրա: Այդ մասին ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, զինծառայողը զոհվել է ծեծկռտուքի արդյունքում: «Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տվյալ պահի դրությամբ հայտնի են միջադեպի 3 մասնակիցների անունները»,-նշել է Օհանյանը: Նա նշել է, որ ՀՀ ՊՆ-ն միշտ գործել է բաց ու թափանցիկ և հաղորդել է բանակում ողբերգական միջադեպերի մանրամասների մասին: Ըստ Օհանյանի, նվազեցնելու կամ վերացնելու համար նման միջադեպերի քանակը, աշխարհի երկրների մեծ մասն անցնում է պայմանագրային ծառայության: «Սակայն, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանը չի կարող միանգամից անցնել պայմանագրային ծառայության»,-ասել է նա՝ հավելելով, որ բարեփոխումներն ուղղված են ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը և ռազմական կրթության բարենորոգմանը: Փետրվարի 6-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |