Երևանում մարտի 7-ին տեղի կունենա «Ամեն ինչ կանանց համար» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2011-ի մարտի մարտի 7-ին Երևանում տեղի է ունենալու «Ամեն ինչ կանանց համար» երրորդ միջազգային ցուցահանդեսը: Ինչպես նշվում է ցուցահանդեսի կազմակերպիչ «Էկո» կենտրոնի հաղորդագրությունում, ցուցահանդեսին մասնակցում են անվանի հայկական և միջազգային կազմակերպություններ` գեղեցկության և առողջության կենտրոններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մազերի և մաշկի խնամքի միջոցների արտադրողներ և ներկրողներ: Ցուցահանդեսին մասնակցելու են նաև նկարիչներ և քանդակագործներ, հագուստի և ոսկերչական իրերի դիզայներներ, օրգանական սննդամթերքի արտադրողներ, ամսագրեր և թերթեր:

«Ցուցահանդեսին մասնակցող կազմակերպությունները ոչ միայն կարող են ներկայացնել իրենց, այլ նաև շահույթ ստանալ արտադրանքի վաճառքից և ընդլայնել իրենց հաճախորդների շրջանակը», նշվում է հաղորդագրությունում:

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է արժեքավոր մրցանակների խաղարկություն, նորաոճ հագուստի ցուցադրություն, համերգ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---