Երկու երիտասարդներ շնջահեղձ են եղել ավտոմեքենայի սրահում

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում երկու դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը նշված ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի սրահում, շարժիչի երկարատև աշխատանքի արդյունքում առաջացած գազերից շնչահեղձ են եղել և մահացել 19-ամյա Էդուարդ Բեգլարյանը և 25-ամյա Արարատ Մայիսեևը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---