Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ՃՏՊ 34 պատահար, 1 մարդ զոհվել է

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 1 դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից բացահայտվել է 45-ը, գողության 99 դեպքից՝ 60-ը, իսկ ավազակային հարձակման 1, խուլիգանության 2 և խարդախության 21 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 4 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 53-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---