Վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները սպառնում են դիմել «ծայրահեղ միջոցների»

Վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները սպառնում են դիմել «ծայրահեղ միջոցների»

PanARMENIAN.Net - «Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստանալով ՀՀ kառավարության փետրվարի 24-ի նիստի ժամանակ ընդունված` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մի մասի մաքսազերծման համար անտոկոս վարկեր տրամադրելու մասին լուրը, վերլուծելով ՀՀ վարչապետի և այլ պաշտոնյաների խոսքերն այդ խնդրի շուրջ, ինչպես նաև անցած 18 օրերի մեր պայքարի ընթացքը, հայտարարում ենք հետևյալը.

Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը, այնուհանդերձ, որոշեց աննշան փոխզիջման գնալ և մեր մեքենաների մի մասի (մինչև 2005 թիվն արտադրված, մինչև 5 մլն դրամ մաքսային արժեքով և մինչև 2011 թվի փետրվարի 5-ի գնված ավտոմեքենաների) մաքսազերծման համար անտոկոս վարկ տրամադրել: Սակայն, կարծում ենք, որ այդ հնարավորությունից կօգտվեն մաքսազերծման խնդրի առաջ կանգնած ավտոմեքենաների տերերի փոքրաթիվ մասը, մեր կարծիքով` հազիվ 5-10 տոկոսը»,- այդ մասին ասվում է վարորդների հայտարարությունում:

«Կառավարության ու ՀՀ Ազգային Ժողովի վերաբերմունքը և ուշադրությունը մեր շարունակական զանգվածային բողոքներին և խնդրին գնահատում ենք անբավարար: Նրանք այդպես էլ չկամեցան հասկանալ մեր խնդիրներն ու պահանջները, ըստ էության բացառեցին որևէ երկխոսություն, հրաժարվեցին այս հարցի շուրջ հանրային լսում կամ քննարկում կազմակերպելու գաղափարից, չկատարեցին որևէ ընդառաջ քայլ մեր ներկայացրած չորս պահանջերի ուղղությամբ: Մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ Ս.Բալասանյանը կտրուկ հրաժարվեց իր օրենսդրական նախաձեռնությունից, որով նախատեսվում էր մինչև 2013 թվի վերջը վարորդներին մեքենաները մաքսազերծելու ժամանակ տալ:

Մենք վերահաստատում ենք մեր` փետրվարի 18-ի հայտարարության մեջ նշված միտքը, որ ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրո առարկա փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի, քան մինչև փետրվարի 28-ը` ներառյալ: Այսպիսով, եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների, ստիպված կլինենք անցնել մեր պլանավորված ծայրահեղ գործողություններին, այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրությանը և իշխանություններին»,- ասվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---