Հայաստանում ԱՄՆ դեսպանը և Ամերիկյան համալսարանը սկսում են 2011 թվականի մենթորական ծրագիրը

Հայաստանում ԱՄՆ դեսպանը և Ամերիկյան համալսարանը սկսում են 2011 թվականի մենթորական ծրագիրը

PanARMENIAN.Net - Ս.թ. թվականի մարտի 3-ին դեսպան Մարի Լ. Յովանովիչը, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) պրովոստ և փոխնախագահ դոկտոր Լուսիգ Դանիելյանը բացեցին 2011 թվականի մենթորական ծրագիրը ՀԱՀ 56 ուսանողների և խորհրդատու-ուղղորդող կանանց համար: Հայ կին առաջնորդները կտան գործնական խորհուրդներ, կկիսեն իրենց փորձը և օրինակ կծառայեն երիտասարդ խոստումնալից ուսանողների համար: Բացման ելույթներով հանդես եկան դեսպան Յովանովիչը և դոկտոր Դանիելյանը:

Լավ ուղորդող և խորհրդատու ունենալը արժեքավոր դեր է կատարում երիտասարդ կնոջ զարգացման մեջ: Ուղղորդողները խորհորդներ են տալիս երիտասարդ առաջնորդների հաջորդ սերնդի ներկայացուցիչներին` կիսելով իրենց փորձն ու գիտելիքները: Այս ծրագիրը կքաջալերի երիտասարդ կանանց զարգացնել իրենց մասնագիտական հետաքրքրությունները և տաղանդը` միաժամանակ հասարակությանը տրամադրելով խորհրդատու-ուղղորդողի իրենց ծառայությունը:

Իր խոսքում դեսպան Յովանովիչը նշեց, որ «Հայաստանին անհրաժեշտ են կանայք, ովքեր առաջնորդող դեր կստանձնեն երկրի առջև ներկայումս ծառացած խնդիրներին դիմակայելու գործում: Կանայք կազմում են Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելը և յուրաքանչյուր կնոջ տաղանդը, ուժը և խիզախությունը Հայաստանի համար անհրաժեշտ են: Ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ, որ անտեսվի իր մարդկային ներուժի կեսը»: Նա շնորհավորեց կանանց իրենց մասնակցությունը ծրագրում ցուցաբերելու առիթով և մաղթեց նրանց մեծամեծ հաջողություններ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---