Արմեն Գևորգյանն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին

Արմեն Գևորգյանն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին:

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացնելով ընթացքի հետ կապված մանրամասներ` միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ որոշ լրատվամիջոցների կողմից աղավաղվում է գործընթացի էությունը և փորձ է արվում շահարկել: Նա պարզաբանեց, որ եթե երեխան ունի ծննդյան վկայական, դա չի նշանակում, որ արդեն իսկ հաշվառված է ռեգիստրում, քանի որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, և մինչև 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: Գործընթացի բուն նպատակը ռեգիստրի ամբողջականացումն է: Բացի այդ, դեռ անցած տարի հենց UNICEF-ի և ՀՕՄ-ի կողմից էր բարձրաձայնվել ծննդյան վկայական չունեցող երեխաների առկայության մասին:

Լ. Մոշիրին ողջունեց գործընթացը` նկատելով, որ այն կարևոր է նաև երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Զրուցակիցները քննարկեցին նաև Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր: Լ. Մոշիրին ներկայացրեց իրենց մոտեցումները` ըստ որի առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կհամակարգի ոլորտում գործող տեղական, տարածքային, հանրապետական մարմինների և ներգրավված այլ կառույցների աշխատանքը:

Փոխվարչապետը ողջունելի համարեց նման գաղափարը և պատարաստակամություն հայտնեց այն քննարկել, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---