Արմեն Աշոտյանը հրամանագրեր է ստորագրել 5 բուհերի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ

Արմեն Աշոտյանը հրամանագրեր է ստորագրել 5 բուհերի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան», «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:

Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել. «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան»` Կորյուն Աթոյանը, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»` Դերենիկ Դումանյանը, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»` Արմեն Մազմանյանը, «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան»` Հովհաննես Թոքմաջյանը, «Գավառի պետական համալսարան»` Ռուզան Հակոբյանը:

Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---