Cosmopolitan հանրահայտ ամսագիրն արդեն հասանելի է հայերեն լեզվով

PanARMENIAN.Net - Cosmopolitan հանրահայտ ամսագիրն արդեն լույս կտեսնի հայերեն լեզվով: «Ամսագրում կան բոլոր այն բաժինները, որոնք կարող են հետաքրքրել կնոջը` արտաքին և ներքին գեղեցկություն, նորաձևություն, տղամարդկանց և կանանց միջև հարաբերություններ»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Cosmopolitan ամսագրի խմբագիր Հրաչուհի Ութմազյանը` ավելացնելով, որ Հայաստանը Cosmopolitan «ընտանիքի» 63-րդ անդամն է:

Ընդ որում, նա հաղորդել է, որ ամսագրի դիզայնն ու խմբագրական կոնտենտն ամսագրի գործընկերների` Hearst Magazines International-ի մշտական ուշադրության կենտրոնում են:

Cosmopolitan Հայաստան-ի հրատարակիչ Գագիկ Եղիազարյանն իր հերթին ասել է, որ ամսագիրը մասնավորապես նախատեսված է երիտասարդ կանանց համար: Նրա խոսքով, ապագայում Media Partners ընկերությունը մտադիր է երկիր բերել նաև այլ բրենդային հրատարակություններ, որոնք կարող են հետաքրքրել թե' տղամարդկանց, և թե' կանանց:

Ամսագրի առաջին համարի շապիկին ամերիկահայ հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---