Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան 8 մարտի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Կանանց ռեսուրս» կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Ֆեմինիզմը մայրիշխանություն չէ» ակցիան: Միջոցառման նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել «ֆեմինիզմ» հասկացությանը: Ակցիայի մասնակիցները երթ էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով, որի ընթացքում անցորդներին փուչիկներ և ֆեմինիզմի մասին պատմող թռուցիկներ էին բաժանում: Ֆեմինիզմը հասարակական-քաղաքական շարժում է, որի նպատակը կանանց քաղաքացիական լիարժեք իրավունքների տրամադրումն է: Լայն իմաստով դա ձգտում է դեպի կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը հասարակության բոլոր ոլորտներում, նեղ իմաստով` կանանց շարժում, որի նպատակը կանանց խտրականության վերացումն է և տղամարդկանց հետ նրանց իրավունքների հավասարեցումը: Մայրիշխանությունը հասարակության այնպիսի ձև է, որում առաջատար դերը պատկանում է կանանց, հատկապես այդ հասարակության ընտանիքի մայրերին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |