ՀՀ ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար

ՀՀ ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ; գիտությունների դոկտորի աստիճան և/կամ պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և/կամ դոցենտի կոչում ու ՀՀ ժողովրդական արտիստի կամ ՀՀ վաստակավոր արտիստի, կամ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, կամ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում; ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ; ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ` հիմնադրույթներ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները կարելի է ներկայացնել 2011թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը ՀՀ ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչություն, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---