Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդերին Նովրուզի կապակցությամբ21 մարտի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդերին Նովրուզի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրուզի` Նոր տարվա տոնի կապակցությամբ: Այս առիթով նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզներում, որոնցում միշտ հնարավորինս կլինի նաև պետության աջակցությունը»: «Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին` զարգացման նոր ծրագրեր ու նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է նախագահի ուղերձում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |