Հայ ուսանողուհին Ստրասբուրգում մասնակցեց Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի կողմից կազմակերպված դպրոցին29 մարտի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայ ուսանողուհին Ստրասբուրգում (Ֆրանսիա) մասնակցեց Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի կողմից կազմակերպված դպրոցին: Մարտի 21-24-ին Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի (Euro-VO) կողմից կազմակերպած դպրոց երիտասարդ աստղագետների համար, ովքեր հետաքրքրված են վիրտուալ աստղագիտությամբ: Հայկական և Եվրոպական վիրտուալ աստղադիտարանների համագործակցության շնորհիվ 30 այլ երիտասարդների հետ միասին այդ դպրոցին մասնակցեց նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի և Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի անդամ Գոհար Հարությունյանը: Ծրագրի շրջանակներում Գոհար Հարությունյանը ներկայացրեց և ՎԱ միջավայրում փորձարկեց Հայկական ՎԱ կողմից իրականացվող ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության ծրագիրը: Այն ներկայումս հաջողությամբ իրականացվում է Բյուրականի աստղադիտարանում, և դրա արդյունքում սպասվում է ակտիվ գալակտիկաների բազմալիքային կատալոգի ստեղծում, նրանց սպեկտրալ էներգիայի բազմալիքային բաշխման կառուցում և դասակարգումների վերանայում, ինչպես նաև ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո հատկությունների մանրակրկիտ ուսումնասիրություն: Մյուս մասնակիցները ներկայացնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Հունաստանը, Բուլղարիան, Ուկրաինան և Չիլին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |