Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է Շվեյցարիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը31 մարտի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշլին Կալմի-Ռեյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը, ողջունելով տիկին Կալմի-Ռեյին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև զարգացող համագործակցության համար` վստահություն հայտնելով, որ նախագահի այցը մեծապես պիտի նպաստի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը և արդյունավորմանը: «Մեզ միավորում է արժեքային համընդհանուր մի համակարգ, որի հիմքում ընկած է քրիստոնեական մեր հավատը: Այս առումով մեծապես կարևորում ենք մեր իբրև նաև հավատակից ժողովուրդների, համագործակցության ընդլայնումը տարբեր բնագավառներում», - նշեց Նորին Սրբությունը` ընդգծելով հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության և Շվեյցարիայում հայկական համայնքի կարևոր դերակատարությունը: Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև տիկին Կալմի-Ռեյի անձնական միջնորդական ջանքերին` ուղղված առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար: Իր խոսքում տիկին Կալմի-Ռեյն անդրադարձավ Շվեյցարիայի կյանքին: Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց Ցեղասպանության խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այդ մեծ ողբերգության օրերին շվեյցարացի անհատների կողմից հայորդիներին ցուցաբերած սրտակցությունն ու մարդասիրական աջակցությունը: Ի դեմս նախագահի` Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի ժողովրդին` Հայոց ցեղասպանության ճանաչման ու մարդկության դեմ ուղղված ոճիրի մերժողականության դատապարտման համար: Նորին Սրբությունն ու Շվեյցարիայի Համադաշնության նախագահը խոսեցին նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև այս առումով տարբեր երկրների և միջազգային կառույցների բերած աջակցության մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, Շվեյցարիայի հայոց թեմին և հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Համադաշնության նախագահին ներկայացրեց նաև թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |