Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք և Լեռնային Ղարաբաղ

Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք և Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Գորիսի քաղաքապետարանում նախարարը և մարզպետը կանցկացնեն խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն մարզի նախադպրոցական և հանրակրթական համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Գորիսից նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Հանրապետության ղեկավարության հետ:

ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հետ Ա. Աշոտյանը կանցկացնի աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն երկու հանրապետություններում կրթական բարեփոխումների ընթացքի ու համադրելիության ապահովման հետ կապված հարցեր, հայտնում է կրթության ու գիտության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---