Ի՞նչն է դրել ոստիկանության կապիտանին դիմել ավազակային հարձակման

Ի՞նչն է դրել ոստիկանության կապիտանին դիմել ավազակային հարձակման

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Սամվելի Հակոբյանին ՀՀ քր. օր-ի175-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մարտի 29-ին՝ ժամը 12–ի սահմաններում, զինված ատրճանակով, դեմքը քողարկված, ապօրինի մուտք է գործել «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ի Նոր Նորք մասնաճյուղի գանձապահների համար նախատեսված հատվածը և ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ, գանձապահի պահարանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և փորձել է դիմել փախուստի,սակայն բանկի մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանը հանցագործությունը կանխելու և հանցագործին վնասազերծելու նպատակով իրեն ամրացված «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի անգամ կրակել է Արթուր Հակոբյանի ազդրի և որովայնի շրջանին, որի արդյունքում վերջինս բռնվել ու տեղափոխվել է հիվանդանոց։

2011թ. մարտի 31-ին Արթուր Սամվելի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Ինչպես հայտնում է ՀՔԾ–ի մամուլի ծառայությունը, գործով նշանակվել են տարբեր բնույթի փորձաքննություններ, ստուգվում են քննությամբ առաջ քաշված վարկածներ՝ հանցագործության կատարման շարժառիթների և հանցագործության կատարմանն այլ անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---