Ռումինահայությունն այսուհետ առավել համակարգված կգործի ի շահ Հայաստանի եւ Արցախի 4 ապրիլի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ռումինիայում հիմնեց տեղական մարմին եւ իր մեծ ընտանիքը համալրեց եւս մեկ անդամով: Ռումինահայության հանգանակություններն ի շահ Հայաստանի եւ Արցախի շենացման այսուհետ կիրականացվեն առավել համակարգված եւ նպատակաուղղված: Համայնքի հետ տեղում ծանոթանալու, գրասենյակի հիմնմանն առնչվող հարցերը կարգավորելու եւ Հիմնադրամի գործունեությունը համայնքին առավել բովանդակալից ներկայացնելու նպատակով մարտի 20-ին եռօրյա աշխատանքային այցով Ռումինիա էր մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը: Հանդիպումների շարքը մեկնարկեց Բուխարեստի հայկական եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագով, որի ավարտին Տաթեւ Վարդապետ Հակոբյանը ներկայացրեց ՙՀայաստան՚ հիմնադրամի համահայկական առաքելությունը եւ Հրաչ Հովհաննիսյանի այցելության նպատակը: Իր ողջույնի խոսքում պարոն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ Ռումինիայի հայ համայնքի միասնականությունն առավել վառ կդրսեւորվի մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմամբ եւ հայրենաշինության գործին իր ակտիվ մասնակցությամբ: «2010-ին ռումինահայերի փոքր համայնքն ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարեց Հիմնադրամին: Գումարը կուղղվի 2011թ-ին իրականացվող մեր ծրագրերին: Ռումինիայում գրասենյակի հիմնումն այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին ոչ միայն կկապի հայրենիքի հետ, այլեւ հնարավորություն կտա մասնակցել հայրենիքի բարգավաճման ու հզորացման գործին: Մենք ուժեղ ենք, երբ մեկտեղում ենք մեր ջանքերը մեկ ընդհանուր նպատակի շուրջ», - ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Կոնստանցիայի փոքրաթիվ համայնքը եւս ջերմ ընդունելության արժանացրեց Հիմնադրամի ներկայացուցչին: Հանգամանքների բերումով այստեղ հիմնված մեր հայրենակիցները, որոնցից շատերը 50-60-ական թվականներին էին վերջին անգամ եղել հայրենիքում, հուզված էին թե’ հայաստանյան հյուրի այցելությունից, եւ թե’ հայրենիքի մասին իրենց հիշողություններից: Համայնքի ղեկավար Ավետիս ա.քհն. Մանդալյանի խոսքով` Կոնստանցիայի նախկին ստվար համայնքից այսօր շուրջ 200 հոգի է մնացել: Ավագ սերունդը գնալով պակասում է, իսկ երիտասարդները մեկնում են արտերկիր` աշխատելու կամ ուսում ստանալու:Կարեւորելով հայրենիքի հետ կապերի ակտիվացումը` Տեր հայրը հույս հայտնեց, որ Կոնստանցիայի փոքրաթիվ համայնքն իր համեստ լուման կունենա ՙՀայաստան՚ հիմնադրամի առաջիկա ծրագրերում: Նրա խոսքով` համայնքի ավագ ներկայացուցիչները եւ անձամբ ինքը քաջալերում են համայնքի անդամներին եկեղեցի հաճախել եւ ամեն գնով պահպանել իրենց լեզուն եւ ինքնությունը: Այցելության ավարտին Հ.Հովհաննիսյանը հանդիպեց «Արարատ» շաբաթաթերթի եւ «Նոր կյանք» ամսաթերթի խմբագիրների հետ, ովքեր հանձն առան ամեն կերպ աջակցել Հիմնադրամի գործունեությունը լուսաբանող հաղորդագրությունների տարածմանը համայնքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ աշխարհին ներկայանում է 18 երկրում գործող 21 տեղական մարմիններով, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |