Հայ բլոգերները քննադատել են «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը 4 ապրիլի 2011 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հայ բլոգերները քննադատել են «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը կայացավ ապրիլի 3-ին Մոսկվայի Պետական Կրեմլի պալատում: Մասնավորապես, բլոգերներն այդ արարողությունն անվանել են «ցածրորակ» և «լիակատար ձախողում»: Առանձնակի ուշադրություն է գրավել այն, որ երեկ հայկական «Արմենիա» հեռուստաալիքով մրցանակաբաշխության հեռարձակումն ուղիղ եթերում ընդհատվեց այն պատճառով, որ արարողությունը վարող Գարիկ Մարտիրոսյանը որոշեց պատմել մի հումոր, որում հիշատակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտիրոսյանը պատմեց, որ ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը վերջինս հետաքրքրվեց, թե ինչու է նա հուզված, և Մարտիրոսյանը պատասխանեց, որ մի քանի օր վարելու է «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը, սակայն չի կարողանում զույգ գտնել: Դմիտրի Մեդվեդևն իր կողմից առաջարկեց զանգահարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և նրանից խնդրել զույգ գտնել իր համար: Երբ Գարիկ Մարտիրոսյանը զանգահարեց, Սերժ Սարգսյանը չպատասխանեց, քանի որ, Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանի նախագահը չի պատասխանում անծանոթ համարից զանգահարողներին: Այնուհետև հայ հումորիստը պատմեց, որ իրենք զանգահարեցին Մեդվեդևի հեռախոսահամարին, սակայն այդ պահին եթերն ընդհատվեց և համերգի փոխարեն «Արմենիա» հեռուստաալիքը սկսեց հեռուստասերիալի հատված հեռարձակել, ինչը հեռուստադիտողների վրդովմունքն առաջ բերեց: Բացի դրանից, բլոգերների քննադատությանն է արժանացել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի բարեգործությունը, որը տարբեր անվանակարգերում ներկայացված հայկական էստրադայի աստղերին մեկ սենյականոց բնակարաններ է նվիրել Երևանի կենտրոնում: Մասնավորապես, բլոգերներն անընդունելի են համարել, որ Կարապետյանը Երևանում բնակարան է նվիրել նաև ռուս հայտնի աշխարհիկ դեմք Կսենիա Սոբչակին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |