«Տաշիր» ընկերությունը կզբաղվի Երևանի Կրկեսի վերականգնմամբ

«Տաշիր» ընկերությունը կզբաղվի Երևանի Կրկեսի վերականգնմամբ

PanARMENIAN.Net - Երևանի Կրկեսը շուտով կրկին կդառնա երևանցիների սիրելի ժամանցի վայրը: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, քաղաքապետարանը պայմանգիր է կնքել «Տաշիր» ընկերության հետ Կրկեսի վերականգնման վերաբերյալ: «Կրկեսի վերանորոգման ու բարեկարգման համար անհրաժեշտ ներդրումները կկազմեն $ 6-8 միլիոն: Վերանորոգումից հետո կարծում եմ լավ բան է լինելու»,- նշեց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է «Նաիրի. կինոթատրոնի ճակատագրին, Կարեն Կարապետյանը նշեց, որ կինոթատրոնները մասնավոր հատվածի սուբյեկտ են և չեն գտնվում քաղաքապետարանի ենթակայության տակ: Սակայն, Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանն արդեն դիմել է ՀՀ կառավարությանը Ազատության փողոցի վրա գտնվող «Արտ Կանազ» մշակութային կենտրոնն անվճար կինոթատրոն դարձնելու առաջարկով: «Այդ կինոթատրոն կայցելեն մեր քաղաքաի անապահով խավի երեխաները: Բացի այդ, քաղաքապետարանը մշակել է ծրագիր, որով երեխաները անվճար կայցելեն մայրաքաղաքի թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ և մշակութային այլ օջախներ»,- ասաց Կարապետյանը:

Բացի այդ նախատեսվում է Երևանի «Հաղթանակ» զբոսայգին վերածել մի յուրօրինակ Disneyland-ի , բայց Noyland անվամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---