Երևանի կանգառների աշխատանքը կվերահսկվի 24-ժամյա տեսախցիկներով

Երևանի կանգառների աշխատանքը կվերահսկվի 24-ժամյա տեսախցիկներով

PanARMENIAN.Net - Երևանի ավտոբուսների կանգառներում տիրող վիճակը վերահսկելու նպատակով Երևանի 60 կանգառներում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կաշխատեն 24 ժամ անընդմեջ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ներկայումս քաղաքապետարանը փորձում է կանոնակարգել շուրջ 200 կանգառների աշխատանքը:

Կարապետյանը հայտնեց, որ երեկվանից մայրաքաղաքի երթուղիներում սկսվել է մոնիթորինգ, որոնց մասնակցում են նաև ուսանողները: «Մենք վերահսկողություն ենք կատարում, թե ինչքանուվ են տրանսպորտային օպերատորները կատարում իրենց ստանձնած պարտավորությունները` սկսած երթուղային տրանսպորտում սանիտարահիգիենիկ վիճակից մինչ վարորդի արտաքին տեսքը»,- մանրամասնեց քաղաքապետը:

Ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային հայեցակարգը` Կարապետյանն ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի «վաղը Երևանում գործի տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարման միասնական համակարգ»: Սա ենթադրում է ուսանողների, տարեցների, և այլ սոցիալական խմբերի համար աբոնեմենտների ներմուծում, ինչպես միկրոավտոբուսներից անցում դեպի մեծ ու միջին չափի ավտոբուսների շահագործման:

Կարապետյանի խոսքով, միասնական վճարման համակարգի ներդրումը թույլ կտա ֆինանսական հոսքերն ուղղել տրանսպորտային ոլորտի զարգացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---