Քաղաքապետարանը կոչ է անում բոլոր երևանցիներին ակտիվորեն մասնակցել ապրիլի 16-ի շաբաթօրյակին

Քաղաքապետարանը կոչ է անում բոլոր երևանցիներին ակտիվորեն մասնակցել ապրիլի 16-ի շաբաթօրյակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 16–ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի առիթով, Երևանի քաղաքապետարանը դիմում է բոլոր համատիրություններին և կոչ է անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել բակային տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Միաժամանակ հորդորում է անհարկի պաստառներից ու սոսնձված թղթերից մաքրել շքամուտքերն ու բազմաբնակարան շենքերի պատերը, հետևողական լինել, որպեսզի դրանք փակցվեն միայն սահմանված տեղերում:

Քաղաքապետարանը կոչ է անում համատիրությունների բոլոր անդամներին, բոլոր բնակիչներին` հասարակական վերահսկողության տակ առնել կատարված աշխատանքները և անհանդուրժող լինել քաղաքի դեմքը խաթարող ցանկացած երևույթի հանդեպ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---