Երևանում` Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի մոտ, 250 ծառ է տնկվել

Երևանում` Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի մոտ, 250 ծառ է տնկվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Երևանում` Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի մոտ, ծառատունկ էր կազմակերպվել «Անմեղ զոհերի հիշատակին» քարոզարշավի շրջանակներում, որը 2010 թվականից անցկացնում է Համաշխարհային հայկական կոնգրեսն (ՀՀԿ) ու Ռուսաստանի Հայերի միությունը (ՌՀՄ):

Ակցիային, որի նպատակը Հայաստանի ողջ տարածքում 1,5 մլն ծառ տնկելն է նախքան Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյակը, մասնակցել է ՌՀՄ և ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: Այսօր 250 ծառ է տնկվել:

«Ինձ համար այդ 250 ծառերը խորհրդանշում են հայ մտավորականության ներկայացուցիչներին, որոնք սպանվեցին 1915 թվականին»,- հայտնել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---