Կոպիտ խախտումների համար մանկապարտեզների տնօրեններ են հեռացվել աշխատանքից22 ապրիլի 2011 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ։ Այցերի նպատակը նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելն է։ Ապրիլի 11-ին Նուբարաշեն վարչական շրջանի թ.125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի և ճաշացանկի կոպիտ խախտումներ։ Հիմք ընդունելով արձանագրված կոպիտ խախտումները՝ վարչական շրջանի ղեկավարի հրամանով թ.125 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից։ Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երևանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել 72 երեխա: Տնօրենը, փաստորեն, 35 երեխայի ավել թիվ է ներկայացրել։ Բացի այդ, «Ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանը» դրված չի եղել գործածության մեջ։ Երեխաների բացակայությունը որևէ փաստաթղթով չի հիմնավորվել։ Ապրիլի 14-ին և 15-ին մանկապարտեզի միջին խմբում երեխաների հաճախման մատյանում երեխաների հաշվառում չի կատարվել։ Հիմք ընդունելով արձանագրված խախտումները` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հրամանով հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Իրինա Աղաբեկյանը հեռացվել է աշխատանքից, հաղորդում է Երևանի քաղաքապատերանի պաշտոնական կայքէջը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |