«Հայոց աշխարհ». Վոլգոգրադում հայազգի վարձու մարդասպան է ձերբակալվել

«Հայոց աշխարհ». Վոլգոգրադում հայազգի վարձու մարդասպան է ձերբակալվել

PanARMENIAN.Net - «Հայոց աշխարհ» թերթի համաձայն, Վոլգոգրադում Անվտանգության դաշնային ծառայության եւ տեղական ոստիկանության համատեղ գործողության շնորհիվ ձերբակալվել է 42-ամյա Տիգրան Հարությունյանը, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից:

Հարությունյանը վարձու մարդասպան է, քրեական շրջանակներում հայտնի «Տիկո» մականունով: Նա իր զոհերին սպանում էր գլխին կատարած երկու կրակոցով: Հարությունյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռ 1996 թվականին Վոլգոգրադում կատարած սպանության համար:

2002թ. Հարությունյանը ձերբակալվել էր Գերմանիայի ոստիկանության կողմից զինված կողոպուտի համար, եւ չորս տարի անցկացրել էր բանտում: 2010թ. Բելգիայի ոստիկանությունն ապացուցել էր նրա մեղսակցությունը երկրի տարածքում կատարած սպանության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---