Հրանուշ Հակոբյանը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագիրը

Հրանուշ Հակոբյանը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագիրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին և դեսպանության մշակութային կցորդ Ֆլորիանո Ռեգիսին:

Ողջունելով հյուրերին` Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց Բրազիլիայի հայ համայնքի հիմնախնդիրներին:

Ներկաները քննարկեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի դեսպանության համատեղ ջանքերով իրականացվելիք «Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում սեպտեմբերին Հայաստանի ազգային պատկերասրահում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության անկախության օրվա առթիվ նախատեսվում է կազմակերպել բրազիլահայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես` «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով:

Դեսպան Մ.Նիկոդեմոսը նախարար Հ.Հակոբյանին տեղեկացրեց, որ Բրազիլիա կատարելիք առաջիկա այցի ընթացքում նախատեսում է հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին, ծանոթանալ նրանց հիմնախնդիրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սան Պաուլոյի հայագիտական կենտրոնին, որին աջակցում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---