ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում նշել են անգլերեն լեզվի օրը

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում նշել են անգլերեն լեզվի օրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին «ՄԱԿ-ում Անգլերենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները մանրամասն տեղեկացվեցին Հայաստանում անգլերեն լեզվի օգտագործման մասին: Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը, միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Հնդկաստանի դեսպանության և «Երիտասարդ թարգմանիչների միավորման» հետ: Միջոցառմանը աջակցել է նաև Արտաքին գործերի նախարարությունը: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հնդկաստանի դեսպաններն ու դիվանագետները ողջունեցին միջոցառման մասնակիցներին, խոսեցին ՄԱԿ-ում և համապատասխանաբար իրենց երկրներում անգլերեն լեզվի կարևորության, ինչպես նաև Հայաստանում անգլերեն սովորելու հնարավորությունների մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Ես իսկապես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն ՄԱԿ-ում անգլերենի օրվա նկատմամբ: Հուսով եմ, որ այս միջոցառումը կօգնի տարածել անգլերենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը և որպես մի հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց սովորել ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ իր ներդրումի մասին»: Միջոցառումը ներառում էր Տիկնիկային ներկայացում` հարցազրույցներ դեսպանների և ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցչի հետ, ու «Սպելլինգ Բի» հեգելու մրցույթ, որը կազմակերպեցին Խաղաղության Կորպուսի կամավորները: Իսկ «Երիտասարդ թարգմանիչների միավորման» անդամները ելույթ ունեցան հետևյալ թեմաների շուրջ` «Անգլերենը աշխարհում և Հայաստանում», ինչպես նաև «www.un.org-ի անգլերեն էջը»:

Անգլերենի օրը ՄԱԿ-ում նշվում է ապրիլի 23-ին. այդ օրը Վիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է: Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---