Այսօր Երևանի փողոցներում կարելի էր թերթերով փաթաթված մարդկանց տեսնել

Այսօր Երևանի փողոցներում կարելի էր թերթերով փաթաթված մարդկանց տեսնել

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին ժամը 16:30-ի սահմաններում «Երիտասարդական Աշխարհ» հասարակական կազմակերպությունը իրականացրեց «Ազատ մամուլ» խորագիրը կրող ակցիան, որի ժամանակ կազմակերպության շուրջ 30 ակտիվիստներ թերթերից հագուստներով և դիմակներով, ինչպես նաև «Ազատ մամուլ» և «Տվեք մեզ 4-րդ իշխանությունը» կոչեր պարունակող պաստառներով շրջեցին Երևանի կենտրոնի մարդաշատ վայրերով: Ակցիայի նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել մամուլի ազատության անհրաժեշտության մասին: Երիտասարդները վստահաբար նշում էին, որ ազատ և անաչառ մամուլը, որն իրավամբ կստանձնի չորրորդ իշխանության դերը, քաղաքացիական հասարակության անհրաժեշտ պայմաններից է, հաղորդում է ԵԱՀԿ լրատվական բաժինը:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---