Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում անցկացվեց «Գարեգին Նժդեհի գաղափարակիրը» միջոցառումը 3 մայիսի 2011 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում «Գարեգին Նժդեհի գաղափարակիրը» խորագրի ներքո անցկացվեց հերթական միջոցառումը: Համահայկական ծրագրերի վարչության մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Գ. Մնացականյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքական ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում թե հայաստանյան, թե սփյուռքյան հայկական դպրոցներում: Միջոցառմանը ելույթ ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Վերջինս ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը` անդրադառնալով Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո, ցեղապաշտության, արյան մաքրության, ուժի պաշտամունքի և այլ դրվագների: «Դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումները` անկախ իրենց բնույթից, միահյուսվում են Նժդեհի գաղաղափարախոսությանը: Նժդեհյան գաղափարախոսությունը թևածում է մեր դպրոցում»,- ասել է դպրոցի պատմության ուսուցչուհի Թերեզա Գասպարյանը` ավելացնելով, որ նախկինում անգլերեն լեզվի խորացված ուսուցմամբ հ.161 դպրոցը 2001թ.` Գարեգին Նժդեհի 115-ամյակի կապակցությամբ, վերանվանվել է վերջինիս անունով: Միջոցառման ավարտին աշակերտներին ներկայացվեցին դրվագներ ռեժիսոր Վարդան Օնանյանի «Առաջին այրերը» ֆիլմից: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մուշեղ Սինանյանը` հույս հայտնելով, որ դպրոցի սաները դպրոցում ստացած գիտելիքները կօգտագործեն ի շահ Հայրենիքի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |