Տիգրան Սարգսյան. Այն ուսանողները, որոնք պատրաստ են վճարել, ոչ թե գիտելիք ստանալ, մեղավոր են կոռուպցիայի մեջ 4 մայիսի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսանողների հերթական հանդիպումը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է անմիջական շփումը երիտասարդ սերնդի հետ, որի մոտ պետք է ձևավորվի գլոբալ տեսություն, «թե ինչպիսին է Հայաստանն այսօր և ինչպիսին այն կլինի վաղը»: Ինչպես նշել է վարչապետը, անհրաժեշտ է պարզել այնպիսի երևույթի հասարակական ընկալումը, ինչպիսին «կոռուպցիան» է: «Եթե դա մեծ չարիք է, ապա դրա հետ պետք է պայքարել ընդհանուր ջանքերով, եթե դրա նկատմամբ կիրառվում է հանդուրժողական մոտեցում, ապա շատ դժվար կլինի դրա դեմ պայքարելը»,- ասել է նա: Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ եթե բուհերում առկա է կոռուպցիա, ապա դրանում իրենց մեղքն ունեն նաև այն ուսանողները, որոնք պատրաստ են վճարել որոշակի ծառայությունների համար և գիտելիքներ չստանալ, քանի որ կոռուպցիան միակողմանի երևույթ չէ: Ուսանողներն ի դեմս ԱՊՀ ուսխորհրդի անդամների ներկայացրել են իրենց մոտեցումները բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ և առաջարկել փոփոխություններ մտցնել կադրային քաղաքականության մեջ, զարգացնել ուսանող-մանկավարժ բարեկամական հարաբերությունների մշակույթը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |