Հայաստանի 4 վետերաններ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ ՀՄՊ հաղթանակի 66-ամյա տարեդարձը տոնելու համար

Հայաստանի 4 վետերաններ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ ՀՄՊ հաղթանակի 66-ամյա տարեդարձը տոնելու համար

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից հանդիսավոր կերպով շնորհավորել են Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի (ՀՄՊ) վետերաններին: Միջոցառման ընթացքում վետերաններին և Լենինգրադի շրջափակման մասնակիցներին հանձնվել են հոբելյանական տարբերանշաններ, Սանկտ Պետերբուրգ մեկնելու համար ավիատոմսեր, որտեղ կայանալու է 1941-1945թթ. ՀՄՊ-ում հաղթանակի 66-ամյա տարեդարձի տոնակատարությունը:

Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Սանկտ Պետերբուրգ են մեկնելու ՀՄՊ 4 հայ վետերաններ: «Քանի որ վետերաններն արդեն տարեց են, մենք խնդրել ենք, որպեսզի նրանց ուղեկցեն անհրաժեշտության դեպքում նրանց օգնելու համար»,- ասել է դեսպանը և հավելել, որ դեսպանատունը պատրաստ էր Սանկտ Պետերբուրգ ուղարկել ավելի շատ վետերանների, սակայն, շատերը, ցավոք սրտի, արդեն հեռացել են կյանքից: Միաժամանակ նա ասել է, որ դեռ հայտնի չէ, թե քանի վետերան է մեկնելու Մոսկվա: Կովալենկոյի խոսքերով, վետերանները շատ ծանր ժամանակներ են ապրել` պայքարելով ֆաշիզմի դեմ և պաշտպանելով Լենինգրադը, և հենց նրանք են դարձել անցյալը և ներկան կապող օղակը: «Ես անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դեսպանատան և ռուս ժողովրդի անունից և շնորհավորել ֆաշիզմի դեմ տարած փառավոր հաղթանակի 66-ամյա տարեդարձի կապակցությամբ»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Չնայած նրան, որ Հայաստանում բնակվում է ՀՄՊ շուրջ 3500 վետերան, Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեծարում է միայն այն վետերաններին, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են:

5  05.05.11 - ՀՄՊ վետերանները Երևանում Ռուսաստանի դեսպանատանը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---