Հայաստանում Պան Գի Մունից պահանջում են մշակութային ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիա ընդունել

Հայաստանում Պան Գի Մունից պահանջում են մշակութային ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիա ընդունել

PanARMENIAN.Net - Մշակութային ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիա ընդունելու պահանջով «Հայրենականչ» հայրենասիրական, լրատվական, հասարակական կազմակերպության գործադիր խորհուրդը նամակով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` մշակութային ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիա ընդունելու պահանջով:

«Հայրենականչ»-ի գործադիր խորհուրդը նաև նամակ-առաջարկով դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին, ակնկալելով համապատասխան լծակների գործադրմամբ հետամուտ լինել այս հայանպաստ նախաձեռնության իրականացմանը:

Նամակ է ուղղվել նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված առաջարկը Հանրային խորհրդում քննարկման առարկա դարձնելու և Հանրապետության ղեկավարության առջև գործնական քայլերի իրականացման հարցում միջնորդելու համար:

Կազմակերպության նախաձեռնությանը միացել են Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---