Անտոնիո Գուտերեշ. Հայ փախստականների խնդիրը կարող է լուծվել միջազգային համագործակցության ճանապարհով

Անտոնիո Գուտերեշ. Հայ փախստականների խնդիրը կարող է լուծվել միջազգային համագործակցության ճանապարհով

PanARMENIAN.Net - Ադրբեջանից հայ փախստականներին բնակարանով ապահովելու հարցը հնարավոր է լուծել միայն միջազգային համագործակցության ճանապարհով: Այդ մասին Ադրբեջանից հայ փախստականների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտերեշը: Նրա խոսքերով, նա 5 տարի առաջ այցելել է այն վայրերը, որտեղ բնակվել են հայ փախստականները և ցնցվել նրանց կենսապայմաններից. «նրանցից շատերն ապրում են անընդունելի պայմաններում»:

«Ցածր և միջին կենսամակարդակով երկրների համար նման մարտահրավերը չափազանց լուրջ է առանց միջազգային հանրության օգնության այս հարցը լուծելու համար»,- ասել է Անտոնիա Գուտերեշը և հավելել, որ փախստականների խնդրի լուծումն անպայման պետք է ներառվի Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգում: Այդ առումով ՄԱԿ-ը պատրաստ է Հայաստանին ամեն կերպ աջակցել այս հարցում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---